Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ու ակումբի մասին։
«Ակումբը հրաշալի աշխատանք է կատարել:
Մենք Իսպանիայի չեմպիոն ենք և շարունակելու ենք տիտղոսներ նվաճել:
Զիդանը երկնքից օգնություն էր մեզ:
Մարդիկ կարող են նրա մասին ասել այն, ինչ ուզում են, նա իր աշխատանքով է ապացուցում ամեն ինչ», – Պերեսի խոսքերը մեջբերում է Marca-ն: