ՀՀ Վարչապետի պարտականությունները կատարող Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վիտկորիա Պողոսյանն ազատվել է ԲՏԱ փոխնախարարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վիկտորիա Պողոսյանին ազատել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից», – ասված է համապատասխան որոշման մեջ:
Որոշման էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է կառավարական e-gov.am կայքում։