Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում կնշվի Վարդավառի տոնը

Ամենադիտվածներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից, Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում կազմակերպվելու է Վարդավառի տոնի առթիվ միջոցառում:

Միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետև կմեկնարկի Վարդավառը:

Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի ներկայացրած հայկական ձեռագործ գորգեր:

Նախատեսված են գորգագործության վարպետաց դասեր, գորգերի մասին զրույց, քվեսթային խաղ:

Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբի համերգով:

Ամենաթարմ