Հայաստանի ազգային հավաքականը 2 նորեկ կունենա

Ամենադիտվածներ

Հայաստանի ազգային հավաքականին են միանում 2 նոր ֆուտբոլիստներ՝ մեկը Մոսկվայի ԲԿՄԱ-ից, մյուսը՝ ռուսական «Վելեսից»։

Այս մասին տեղեկանում ենք ռուսական ԶԼՄ-ներից։

РБ Спорт-ից հայտնում են, որ երեկ Հայաստանից կապ են հաստատել ԲԿՄԱ-ի 19-ամյա կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևի հետ ու առաջարկել նրան հանդես գալ հավաքականում։ Այժմ ընթանում է ֆուտբոլիստին քաղաքացիություն շնորհելու գործընթացը։

Матч ТВ-ի հաղորդմամբ էլ «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը երեկ Հայաստանի քաղաքացիություն ու հայկական անձնագիր է ստացել և հանդես կգա ազգային հավաքականում։

Ըստ աղբյուրների՝ նրանք կմիանան հավաքականին հունիսին, որպեսզի Ազգերի Լիգայի առաջնությունում օգնեն մեր ընտրանուն։

Ամենաթարմ