ՀՀ ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության առաջարկած՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն ու լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Դրանով նախատեսվում է պետական և հանրային աշխատողներին թույլատրել սոցփաթեթի գումարը ծախսել նաև ուսանողական վարկերի մարման ու մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպություններ հաճախելու համար։
Նախագիծն ընդունվեց 56 կողմ, 1 դեմ և 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
