Այսօր քարոզարշավի 11-րդ օրն է ու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը շարունակում են շրջել Երևանով և մարզերով՝ քարոզելով ընտրել իրենց։
«Ազգային-ժողովրդական բևեռ» կուսակցությունն այսօր լինելու է Երևանում, Արարատի ու Արմավիրի մարզերում։
ԱԺԲ-ն աշխատելու է մի քանի խմբով։ Ժամը 19:00-ից կուսակցության ներկայացուցիչները լինելու են Երևանի Արաբկիր, Կենտրոն ու Նուբարաշեն վարչական շրջաններում։
Արարատի մարզում քարոզարշավը կմեկնարկի 16:00-ին, իսկ Արմավիրի մարզում՝ 18:30-ին։