Հարգելի պարոն նախարար
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել տարրական դասարանների աշակերտների դասագրքերը ըստ կիսամյակների կիսելու և նրանց ծնողների բեռը թեթևացնելու համար։ Ծնողների՝ որովհետև պայուսակները շարունակում ենք ﬔնք տանել, նույնիսկ թեթևացած քաշով դրանք ծանր են երեխաների համար։ Չնայած բարձր եմ գնահատում այս ﬔծ փոփոխությունը, որ իրականացրիք ընդաﬔնը ﬔկ տարում, հանրակրթության կուտակված հարցերը բնավ չեն պակասել։
Իբրև տարրական դասարանի աշակերտի ծնող և մարդ, որը տարիներ շարունակ պայքարել է համակարգային, մարդակենտրոն բարեփոխուﬓերի հույսով, ուզում եմ հարցնել Ձեզ՝ ինչո՞ւ է դպրոցը շարունակաբար ներգրավում ծնողին ուսուﬓական պրոցեսի ﬔջ և ծնողին ու երեխային դարձնում դասապատրաստման պատանդներ։ Եթե ես պիտի նստեմ և երեխայիս հետ դաս անեմ, այդ դեպքում ո՞վ պիտի իմ փոխարեն աշխատի նրան կերակրելու, հագցնելու համար, ո՞վ պիտի հոգ տանի նրա մասին, ճաշ պատրաստի նրա համար, լվանա նրա շորերը և այլն։ Ի վերջո, վաղուց ապացուցված է, որ ծնողի արդյունավետությունը՝ իբրև ուսուցչի, շատ ցածր է, նույնիսկ նույն դպրոցում մանկավարժ աշխատող ուսուցչին չեն վստահում նրա երեխայի կրթությունը, ծնողն ու ուսուցիչը տարբեր գործառույթներ են իրականացնում։ Հանձնարարությունը, որը երեխան ուսուցչի ներկայությամբ անում է ﬕ քանի րոպեում, ծնողի հսկողությամբ նրանից կարող է ﬕ ամբողջ օր խլել։ Ես չեմ խոսում այն մասին, որ ծնողը պարտավոր չէ ունենալ մանկավարժական ձիրք, կարող է չունենալ նաև ամուր նյարդային և հոգեկան առողջություն, ի վերջո՝ կարող է չունենալ նաև բավարար գրագիտություն։
Ես սովորել եմ սովետական դպրոցում, որը բարձր էր գնահատում կարգապահությունը, առաջադիմությունն ու մրցակցությունը (հաճախ՝ անառողջ), բայց չեմ հիշում, որ տարրական դասարաններում տնային հանձնարարությունը կատարելիս կարիք ունենայի ինչ-որ ﬔկի օգնության։ Վստահաբար՝ խնդիրը ծրագրի ﬔջ է, եթե այդպես չլիներ, հավանաբար, այն ժամանակ էլ կծաղկեր կրկնուսույցների ինստիտուտը, որը ﬔծ տարածում ունի այսօրվա Հայաստանում։ Ես, իհարկե, կարող եմ ուսուցիչ վարձել տղայիս հետ դասապատրաստուﬓ անելու համար, ինչպես անում են շատերը (էլ ավելի շատերն էլ, իհարկե, չեն կարող), բայց այդ մոտեցուﬓ ինձ ազնիվ չի թվում թե՛ իմ, թե՛ պետության, թե՛ երեխայիս հանդեպ, որովհետև ես, փաստորեն, աչք եմ փակում գոյություն ունեցող խնդրի վրա, չեմ բարձրաձայնում հանրակրթության վրա անարդյունավետ ծախսվող պետական ﬕջոցների մասին, գործում եմ ընդդեմ իմ սկզբունքների և խնդրի լուծման զարտուղի ճանապարհներ փնտրում։ Դա նշանակում է նաև երեխայից խլել իր ազատ ժամանակը, խաղերը, իր ֆիզիկական ակտիվությունը, աշխարհը բացահայտելու, երաժշտությամբ, նկարչությամբ, սպորտով զբաղվելու և հոբիներ ունենալու հնարավորությունը:
Աﬕսներ առաջ Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի կրթական ոլորտներում արված ﬕ ուսուﬓասիրության արդյունքներն էի կարդում (ցավոք, չկարողացա գտնել համացանցում), համաձայն որի՝ աﬔնաﬔծ ծանրաբեռնվածությունն առարկաների քանակի և տնային հանձնարարությունների տեսանկյունից դիտվել է հայկական դպրոցներում։ Միաժամանակ այստեղ էլ եղել են գիտելիքի աﬔնացածր ցուցանիշները։ Այսինքն, երեխային շատ առարկաներով ու հանձնարարություններով ծանրաբեռնելն աﬔնևին առաջադիմության երաշխիք չէ։ Եթե չասենք հակառակը։ Ինֆորմացիայի հասանելիության դարաշրջանում աﬔնակարևոր բանը, որ կարող էր տալ դպրոցը, սովորելու գործիքներն ու ﬔխանիզﬓերը պիտի լինեին, այլ կերպ ասած՝ դպրոցը պիտի սովորեցներ սովորել ու սիրել սովորելը, որովհետև դա այն է, ինչ մարդն անելու է ամբողջ կյանքի ընթացքում։ Մեր դպրոցը ոչ ﬕ այն շատ հեռու է դրանից, այն հիﬓավորապես սպանում է սովորելու ցանկությունը։ Ես դպրոց եմ տարել գրքերի հետ քնող և ինձ անդադար գիրք գնել ու գիրք կարդալ ստիպող երեխայի, որը երկու տարում ատեց գիրքը։
Հասկանալի է, որ դպրոցի գործառույթը ﬕ այն կրթելը չէ, այլ ոչ պակաս կարևոր՝ անձի սոցիալականացումը, բայց ﬕ աժամանակ կարծես թե դպրոցի գործառույթների ﬔջ չեն նաև երեխաների հետևողական դեգրադացիան, նրանց ﬔջ գրքի հանդեպ զզվանք սերմանելն ու նրանց ընկալման ﬔջ կրթությունը բռնության հետ նույնացնելը։
– Ինչպիսի՞ն պիտի լինեն տնայինները, որ դու դրանք ցանկանաս անել,- հարցրի տղայիս։
– Տնայիններ պիտի չլինեն,- պատասխանեց։
Նա դեռ չգիտի աշխարհում աﬔնաարդյունավետը համարվող ֆիննական կրթական համակարգի մասին, որտեղ տնային հանձնարարություն չի տրվում։
Հեղափոխությունից տարիներ առաջ ﬕացա թիﬕն, որի անդաﬓ եք նաև Դուք՝ հուսալով, որ երիտասարդ, կրթված ու հանդուգն մարդիկ կկարողանան ﬔր պետությունը դարձնել ժամանակին համընթաց քայլող։ Մեծ հույսեր ունեի, որ կլուծվի նաև հանրակրթության մոդեռնիզացիայի հարցը։ Ի՞նչն է խանգարում կրթության ոլորտի մասնագետներին ուսուﬓասիրել աﬔնահաջող կրթական համակարգերն ու այդ փորձը տեղայնացնել հայկական իրականության ﬔջ՝ ուսուցիչների, ծնողների և աﬔնակարևորը՝ աշակերտների համատեղ ջանքերով կրթության օրինակելի մոդել մշակելով։ Չէի ցանկանա, որ թիﬕ աﬔնանշանակալի ձեռքբերումը կրթության ոլորտում ﬓար տարրական դասարանների դասագրքերի կիսումը ըստ կիսամյակների նյութի, ինչն առանձնապես չի թեթևացրել ﬔր բեռը։
Արփի ՈՍԿԱՆՅԱՆ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ