The Hollywood Reporter-ը գրում է, որ Դերասան Վին Դիզելը հայտնել է «Ֆորսաժ 10» ֆիլմի անունը և հայտարարել դրա արտադրության մեկնարկի մասին։
Իր սոցցանցում նախագծի դերասանն ու պրոդյուսերը հայտարարել է, որ ֆիլմը կոչվելու է «Fast X»: Դիզելը տեղադրել է նաև ֆիլմի տարբերանշանի լուսանկարը։ Ֆիլմի սյուժեի մասին քիչ բան է հայտնի, միայն խոսակցություններ կան, որ Ջեյսոն Մոմոան կմարմնավորի ֆիլմի չարագործներից մեկին։
Սպասվում է, որ երկու մասից բաղկացած եզրափակիչի առաջին մասը՝ «Fast and Furious X»-ը, կնկարահանվի օրիգինալ սերիայի վերջին մասի հետ զուգահեռ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկացի դերասանուհի Բրի Լարսոնը դեր է ստացել ֆիլմի ֆրանշիզայի 10-րդ մասում։