Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2019 թվականի նոյեմբերի 29-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մարգարյան փողոցի 31 շենքի բնակարաններից մեկից գողացել են ոսկյա զարդեր, փող և «ԱՈՒՏՕ» տեսակի գազային ատրճանակ:
Մաշտոցի ոստիկանների և քննիչների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են Էջմիածնում բնակվող 25 և 45-ամյա տղամարդիկ։
Նշված անձինք կալանավորվել են:
Գողացված գազային ատրճանակը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն: