fbpx
Իրավական

Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Իսկ նման դեպքերի բացահայտումը երբեմն ոչ միայն մասնագիտական հմտություն է պահանջում, այլև ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցություն:

Հենց այդպիսի փոխգործակցության շնորհիվ օրերս ոստիկաններն ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:

Հունիսի 25-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, զննություն կատարեցին Երևանի Օդանավակայանի փողոցի տներից մեկի բակում: Տանտիրուհին ոստիկաններին ներկայացրեց տնից ոչ հեռու ցանված և մշակված կանեփի 7 բույս և հայտնեց, որ դրանք ցանել և մշակել է իր 32-ամյա որդին:

Հանգամանքները պարզվում են:

Հայտնաբերված կանեփի թփերը վերցվել, փաթեթավորվել և կնիքվել են:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Քննությունը շարունկվում է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ