Բացահայտվել են ապօրինի ծառահատման դեպքեր․ ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողները բացահայտել են ապօրինի ծառահատման մի քանի դեպք։

«Մասնավորապես, Կապանի համայնքային ոստիկանները մարտի 3-ին և 10-ին բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «ՈւԱԶ» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնք բարձված էին ընդհանուր 4 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։ Մարտի 8-ին էլ Գորիսի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, որը բարձված էր 2 խորանարդ մետր փայտանյութով՝ առանց համապատասխան փաստաթղթերի։ Ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները։ Նրանք մարտի 1-ին բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա՝ բարձված 2 խորանարդ մետրից ավելի փայտանյութով՝ դարձյալ առանց փաստաթղթերի։ Երեք դեպքով էլ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ