Իրավական

Բացահայտվել է պետական հասարակական ունեցվածքի գողություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Օգոստոսի 2-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լոռի Բերդ համայնքի Աշոտ Երկաթի փողոցի ճամփեզրից գողացել են 12 եղևնի՝ համայնքին պատճառելով մոտ 400.000 դրամի վնաս, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նշվում է, որ քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ նույն օրը, իրենց «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկվեցին Հագվի գյուղի 20 և 21 տարեկան երկու բնակիչ:

Պարզվել է` նրանք եղևնիները արմատախիլ են արել և իրենց «Մերսեդեսով» տեղափոխել Ստեփանավան: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ըստ աղբյուրի՝ ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ