fbpx
Իրավական

Բացահայտվել է նախկինում կատարված գողության դեպքը

Մարտի 21-ին անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Ուջան գյուղի մթերային խանութներից մեկի դուռը և գողացել վճարային սարքը:

Աշտարակի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վճարային սարքը, վնասված վիճակում, հայտնաբերվել էր գյուղի դաշտամիջյան հատվածում։

Ոստիկանության Աշտարակի բաժնի, Արագածոտնի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 24-ին՝ դեպքից կես տարի անց, հայտնաբերվել և Աշտարակի բաժին բերման են ենթարկվել 30 և 24 տարեկան երկու երիտասարդ։ Նրանք տվել են խոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ