59-ամյա Ջոնի Դեփը բաժանվել է իր սիրելիի՝ 37-ամյա փաստաբան Ջոել Ռիչից, հայտնում է Page Six-ը։
Դեփը ծանոթացել է Ռիչի հետ 2018 թվականին, երբ կինը ներկայացնում էր նրա պաշտպանությունը բրիտանական The Sun տաբլոիդի դեմ դատական հայցում։ TMZ հրատարակությունը պարզաբանում է, որ դերասանն ու փաստաբանը ռոմանտիկ հարաբերությունների մեջ են եղել գրեթե 4 տարի։ Զույգի սիրավեպի ավարտի պատճառները չեն բացահայտվում։
Դեփն այժմ հյուրախաղերի է բրիտանացի կիթառահար Ջեֆ Բեքի հետ։ Նրանք միասին ալբոմ են թողարկել։ Վերջերս հայտնի դարձավ նաև, որ հոլիվուդյան դերասանը մասնակցելու է Ռիհաննայի ներքնազգեստի Savage X Fenty ապրանքանիշի առաջիկա ցուցադրությանը, որը կցուցադրվի Amazon Prime Video-ով նոյեմբերի 9-ին:
