«Չելսին» հայտարարել է թիմից Տյեմուե Բակայոկոյի հեռանալու մասին։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի խզումից հետո դարձավ ազատ գործակալ։
Կիսապաշտպանը «Չելսի» է տեղափոխվել 2017 թվականին «Մոնակոյից» 40 միլիոն եվրոյի դիմաց։
Տիեմուե Բակայոկոն «կապտանռնագույնների» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 3 գոլի, 3 գոլային փոխանցման հեղինակ և 2018 թվականին նվաճելով Անգլիայի գավաթը։
Դրանից հետո ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Միլանում» (երկու անգամ), «Նապոլիում» և «Մոնակոյում»։