Տյեմուե Բակայոկոն «Instagram»-ի իր էջում հայտարարությամբ է հանդես եկել թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հետ ունեցած կոնֆլիկտի վերաբերյալ:
«Արդեն մի քանի շաբաթ է` ԶԼՄ-ները մշտապես գրում են իմ մասին, բայց ես որոշել էի ոչինչ չասել ու շարունակել աշխատել:
Բայց այն, ինչ գրված է մամուլում «Բոլոնիայի» հետ խաղի միջադեպի մասին, անհապաղ արձագանք է պահանջում:
Ինձ համար անթույլատրելի է այն փաստը, որ ինձ ընդունում են որպես մի խաղացողի, որը մարզչի հրահանգից հետո հրաժարվում է դուրս գալ խաղադաշտ ու չի հարգում իր ակումբը և թիմակիցներին:
Այդ խաղը ես սկսեցի պահեստայինների նստարանից, բայց պատրաստ էի 200 տոկոսով ներդնել ուժերս այդ խաղում, նույնիսկ եթե ինձ 5 րոպե խաղալու հնարավորություն տային: Երբ Լուկասը վնասվածք ստացա, ինձ ասացին, որ պատրաստվեմ դուրս գալ խաղադաշտ: Ես դրանով էլ զբաղված էի: Երկու-երեք րոպե նախավարժան արեցի ու պատրաստ էի մտնել խաղի մեջ, բայց հետո ինձ ասացին, որ վերադառնամ պահեստայինների նստարանին: Դա տեղի ունեցավ առաջին կեսի 23-ից 26-րդ րոպեների ընթացքում:
Երբ ես վերադարձա պահեստայինների նստարանին, մարզիչն ինձ այնպիսի բաներ ասաց, որոնք ես չէի սպասում լսել: Ես պարզապես կրկնել եմ Գատուզոյի խոսքերը: Ոչ ավելին: Եկեք հստակեցնենք. ես երբեք չեմ հրաժարվել նախավարժանք անել: Տեսանյութում ամեն ինչ պարզ երևում է: Ես պարզապես ցանկանում էի օգնել թիմակիցներիս, ինչն էլ արել եմ ակումբում եղած ամբողջ ժամանակահատվածում ու կշարունակեմ անել մինչև մրցաշրջանի ավարտը: Առա՛ջ, «Միլան»,- գրել է Բակայոկոն: