fbpx
Հասարակություն

Էջմիածնում մեքենան բախվել է տան պատին ու բռնկվել․ կա տուժած

Երեկ՝ կոկտեմբերի 9-ին, ժամը 23։24-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում տեղի է ունեցել վթար, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1971 թ) բախվել է բնակելի տան պատին և բռնկվել։

Նշվում է նաև, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 23։38-ին, մարվել` 23։42-ին: Մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ փրկարարները վարորդին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, սահմանազատել տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Վարորդը տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ