fbpx
Հասարակություն

Եղվարդ-Զովունի ճանապարհին բեռնատարը բախվել է Mercedes-ին․ կա զոհ

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 21։41-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մարդատար ավտոմեքենան բախվել է բեռնատարին, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «MAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Գ․) և «Mercedes-Benz E350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1969 թ.)․ վերջինիս վարորդը տեղում մահացել է։

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz E350» մակնիշի ավտոմեքենան և վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ