Բակո Սահակյանի ուղերձը Արցախում ՏԻՄ ընտրությունների կայացման առթիվ

Հրապարակող՝

Այսօր էլ մենք համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին. Բակո Սահակյանի ուղերձը

Ամենադիտվածներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կայացման առթիվ:
Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ:

Ինչպես միշտ, այս անգամ ևս պայքարը եղել է բավականին ակտիվ, ընտրությունները կայացել են ժողովրդավարական երկրին բնորոշ ազատ, թափանցիկ և փոխադարձ հարգանքի մթնոլորտում, ինչի մասին փաստել են նաև դիտորդական առաքելություն իրականացնող տարբեր կազմակերպություններ:
Շնորհավորում եմ ընտրություններում հաջողության հասած թեկնածուներին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք: Տեղական ինքնակառավարման մարմինները կառավարման այն սկզբնական օղակն են, որի արդյունավետությունից է մեծապես կախված պետական ողջ համակարգի գործունեությունը: Համոզված եմ, որ դուք ամեն ինչ կանեք ձեր համայնքների և Արցախ աշխարհի զարգացման ու զորացման համար:
Ուզում եմ նաև ընտրություններին մասնակցած բոլոր թեկնածուներին ցանկանալ հաջողություններ իրենց հետագա գործունեության մեջ:

Այս ընտրությունները դարձան ևս մեկ կարևոր քայլ մեր պետականաշինության զարգացման գործում, մեր ժողովրդի կողմից ազատ, անկախ և ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհին»:

Ամենաթարմ