Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ:
Նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել շրջանների և անհատ ձեռներեցների կողմից այդտեղ ներկայացված ապրանքներին, տոնավաճառի մասնակիցների հետ զրուցել նրանց աշխատանքում առկա խնդիրների շուրջ:
Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։