fbpx
Արցախ

Բակո Սահակյանն ընդունել է համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են այս տարի Արցախում նախատեսվող Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ակտիվ կերպով՝ ընդգծելով, որ ամեն ինչ արվելու է միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ