fbpx
Արցախ

Բակո Սահակյանը բժիշկ, բարերար Քերոլայն Նաջարյանին հանձնել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է «Հայաստան» համահայկական և Թուֆենկյան հիմնադրամների ներկայացուցիչներին:

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանն Արցախին ցուցաբերած մշտական աջակցության, մեր հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ամերիկահայ բժիշկ, բարերար Քերոլայն Նաջարյանին հանձնել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալ:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Քերոլայն Նաջարյանի հայրենանվեր գործունեությունը, այն համարելով օրինակելի, և հույս հայտնել, որ բարերարն այսուհետ ևս ակտիվորեն ներգրավված կլինի Արցախի շենացման ու զորացման գործում:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ