Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրառում է կատարել և հայտել, որ երկրի նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են կորոնավիրուսի տարածման կանխարգելման ընթացքում իրականացվելիք միջոցառումները:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին անց է կացրել խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին:
Քննարկվել են հանրապետությունում հիվանդության արձանագրված դեպքերի եւ ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտության հետ կապված հարցեր:
Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ ընդգծելով, որ ընդունվող որոշումների մասին ըստ անհրաժեշտության անմիջապես կտեղեկացվի բնակչությանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք»:
https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.105197087787747/125777319063057/?type=3&theater