fbpx
Արցախ

Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ ՀԿԾՀ-ի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գարեգին Բաղրամյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։

Քննարկվել են հանրային ծառայությունների եւ տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ