fbpx
Սպորտ

Բեյլը Բարսելոնայի հետ խաղի ավարտից առաջ լքել է ստադիոնը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլն իրեն այնքան էլ լավ չի զգում թիմում, վստահեցնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, ուելսցու և «Ռեալի» մյուս ֆուտբոլիստների միջև օտարացում է սկսվում: Մարտի 2-ին «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է «Բարսելոնային»:

Բեյլը մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, ինչն անսպասելի էր ինչպես երկրպագուների, այնպես էլ` հենց ֆուտբոլիստների համար:

Ֆուտբոլիստը, որն այնքան էլ չկարողացավ իրեն դրսևորել դաշտում, երկրորդ կեսում փոխարինվեց երկրպագուների սուլոցների ներքո: Աղբյուրի փոխանցմամբ, փոխարինվելուց մի քանի րոպե անց Բեյլրը գնացել է հանդերձարան, իսկ հետո ստադիոնից ուղևորվել է տուն` չսպասելով խաղի ավարտին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է Բեյլին վաճառել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ