Օրեր առաջ լուրեր շրջանառվեցին, որ արգենտինական լեգենդար «Բոկա Խունիորսը» պաշտոնական առաջարկ է ներկայացրել «Ատելտիկո Ուրականի» ու Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանին։
Սրա վերաբերյալ նոր տվյալներ է հաղորդել ESPN-ի լրագրող Դիեգո Մոնրոն։
«Կարող եմ հաստատել, որ եթե արտառոց որևէ բան տեղի չունենա, Ռոջեր Մարտինեսը, Նիկոլաս Օրսինին, Էստեբան Ռոլոնը, Նորբերտո Բրիասկոն և Լուիս Ադվինկուլան կխաղան «Բոկայի» կազմում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսվում էր նաև Բալեկյանին արված իսպանական «Լաս Պալմասի» առաջարկի մասին, որը մերժվել էր ֆուտբոլիստի ներկայիս ակումբի կողմից։
