ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մայիսի 11-ին և 14-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «ՀԻՆԳ ՏԱՌ» մեկ գործողությամբ բալետային ներկայացման պրեմիերան, որը նվիրվում է թատրոնի առաջատար պարող Վահագն Մարգարյանի հիշատակին:
Ներկայացման սցենարիստներն են Լևոն Հախվերդյանը և Հարություն Մելքոնյանը:
Բեմադրող ռեժիսորն է Գրիգոր Խաչատրյանը, բալետմայստեր` Արա Ասատուրյան, եռաչափ անիմացիայի ղեկավար` Հրանտ Սիմոնյան, զգեստների նկարիչ` Աստղիկ Ստեփանյան:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար` Կոնստանտին Օրբելյան (ՌԴ վաստակավոր արտիստ):
Ներկայացումների ողջ հասույթը տրամադրվելու է Ապագա համայնքի Վահագն Մարգարյանի անվան մշակույթի տանը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։
