Հյուսիսային Կորեան կիրակի օրը երկու բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովը՝ Կորեական թերակղզու աևելյան ափերի մոտ, հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։
Ճապոնիայի պաշտպանության փոխնախարար Տոշիրո Ինոն ասել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից արձակված բալիստիկ հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց (ԵՏԳ):
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռները թռչել են 550 կիլոմետր բարձրության վրա, իսկ հեռահարությունը եղել է 250 կիլոմետր։
Ենոն նշել է նաև, որ մինչ այժմ հրթիռների կեղմից հասցված վնասների մասին տեղեկություններ չկան։
Հյուսիսային Կորեան այս տարի իրականացրել է աննախադեպ թվով հրթիռային փորձարկումներ, այդ թվում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ICBM), որը կարող է հասնել Ամերիկա մայրցամաքի տարածք:
Մասնավորապես, նոյեմբերին Հյուսիսային Կորեան փորձարկել է ICBM-ը, որը ճապոնացի պաշտոնյաների խոսքերով, բավականաչափ հեռահարություն ունի ամերիկյան մայրցամաք հասնելու համար և վայրէջք է կատարել Ճապոնիայից ընդամենը 200 կիլոմետր հեռավորության վրա: