Զինված Ուժեր

Տոնոյանը ՌԴ-ում մասնակցել է Բանակ-2020 ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի էջում հայտնել է, որ օգոստոսի 23-ին Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան «Պատրիոտ» ավանում կայացել է միջազգային բանակային վեցերորդ խաղերի և Բանակ-2020 ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

Նախարար Տոնոյանը բացման արարողությունից անմիջապես հետո զրուցել է բանակային խաղերի հայ մասնակիցների և հրամանատարների հետ, մաղթել հաջողություններ մրցույթներում:

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3167244696645002

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ