ԳՇ պետի կողմից հստակ հրաման էր տրվել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար. Փաշինյան

Ամենադիտվածներ

ԳՇ պետի կողմից հստակ հրաման էր տրվել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար. Փաշինյան

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ զորամասում հրդեհի բռնկման վարկածներին:

«2020 թվականի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ ԳՇ պետը ստորագրել է 14 ԳՇ կարգադրությունը հետևյալ վերնագրով՝ «ԶՈՒ զորամասերում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին»: Հստակ հրաման է տվել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար: 7-րդ կետում նշվում է՝ խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան՝ ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս կանոնների պահպանումը թույլ կտար չունենալ այս դեպքը:

«Նախարարը զեկուցեց, որ վառարանները վառելու համար հատուկ այրիչներ են բաժանվել, որպեսզի լրացուցիչ ինչ-որ բաների կարիք չլինի: Ըստ նախնական վարկածի՝ 5 լիտրանոց տարայով փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ: Երբ բաց կրակ է եղել, այրվել է վառարանը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային: Ինքնապաշտպանական բնազդից ելնելով՝ 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ»,- հայտնեց վարչապետը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ