fbpx
Քաղաքականություն

Ռուսական կայսերապաշտական քաղաքականությունը Պուտինի անձի հետ կապված չէ․ Ֆիդանյան

Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հայ-ռուսական հարաբերությունների շրջանակներում հետաքրքիր թյուրըմբռնում է առկա:

Շատերին թվում է, թե ռուսական ներկայիս ագրեսիվ կայսերապաշտական քաղաքականությունը կապված է Պուտինի անձի հետ: Սա այն մեծագույն խաբկանքներից մեկն է, որին տրվում են շատ շատերը:

Ռուսաստանի ընդդիմության վրա շեշտադրումներ իրականացնելը դա շատ մեղմ եմ ասում, ուղղակիորեն դիլետանտություն է և նշանակում է ոչինչ չհասկանալ ռուսական քաղաքականությունից: Ռուսաստանի կայսերապաշտական քաղաքականությունը երբեք անձերով պայմանավորված չի եղել: Դա հստակ քաղաքականություն է, որի հիմքում փիլիսոփայություն է: Վերոգրյալն էլ իր հերթին հղկվել է վերջին 300 տարում և անձերը այստեղ առաջնային դերակատարում չունեն: Ռուսաստանի նույնիսկ ամենալիբերալ շրջանակներին հատուկ է կայսերապաշտական դրսևորումները, որովհետև կայսրության պարագայում այլ կերպ ուղղակիորեն չի կարող լինել: Ռուսաստանի նույնիսկ այսպես ասած ամենալիբերալ դեմքը, եթե ներկայումս իշխանություն վերցնի՝ նա լինելու է նույն կայսերապաշտը, կամ նույնիսկ շատ ավելի վատ: Այստեղ որևէ պատրանքներ չպետք է լինեն:

Լինի Պուտինը, թե լինի Նավալնին Ռուսաստանը մնալու է նույնը, քանի դեռ չի փոխվել իր քաղաքականության հիմքը՝ փիլիսոփայությունը: Այսպիսի չափերով Ռուսաստանը երբեք չի կարող փոխել իր փիլիսոփայությունը: Նա միշտ լինելու է ապակայունացման և ծավալապաշտական նկրտումների աղբյուր: Ռուսաստանն ինքնին որպես կայսրություն ինչ որ պահի գնալու է արյունոտ մասնատման ճանապարհով: Դա կարող է լինել 20 տարի հետո կամ լինել 100 տարի հետո, սակայն դա օրերից մի օր տեղի է ունենալու և դա, ինչպես Զբիգնև Բժեզինսկին էր նշում, կլինի նոր աշխարհակարգի ձևավորման արդյունքը, որն էլ իր հերթին կլինի ընդդեմ Ռուսաստանի, նրա փլատակների և ի հաշիվ Ռուսաստանի: Դա է եղել բոլոր կայսրությունների վերջաբանը»:

https://www.facebook.com/david.fidanyan/posts/3147994751916444

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ