Զելենսկիի հրամանագրով՝ ՌԴ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին բանակցելու համար պատվիրակություն է ստեղծվել

Ամենադիտվածներ

gagik qamalyan – Edited

Ուկրաինան ու Ռուսաստանը սկսում են առարկայական բանակցությունները՝ անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով ստեղծվում է պատվիրակություն՝ Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցելու համար։

Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրից։

Նշվում է, որ պատվիրակությունը կղեկավարի Ուկրաինայի խորհրդարանի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ