ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր ճեպազրույցի ընթացքում խոսեց սահմանային իրավիճակի մասին։
Նա նշեց, որ այս պահին բանակցություններ են ընթանում Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման շուրջ։
Դավթյանի խոսքով՝ վերջնական որոշման համար պետք է նաև մյուս կողմի համաձայնությունը։
ԳՇ պետն ասաց, որ մենք մեր տարածքում ադրբեջանցիներին հարցնելու բան չունենք, բայց կա նպատակ՝ ադրբեջանցիներին առանց բախումների ՀՀ տարածքից հեռացնելու հետ կապված։
Նա նշեց, որ ադրբեջանական ԶՈւ-ին դուրս բերելու հարցը, եթե բանակցություններով չկարգավորվի, ապա հայկական ԶՈւ-ն կդիմի համապատասխան գործողությունների։