fbpx
Իրավական

Բանակի և այլ ուժայինների 1000-ից ավելի մարդ է մասնակցել մարտի 1-ի իրադարձություններին. Արամ Մանուկյան

ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանն ասում է` մարտի 1-ի գործով տասնյակ մարդիկ են դատապարտվել, սակայն այդ ամենը կատարվել է կեղծ մեղադրանքներով։ Ընդ որում` այդպիսի գործողություն կարող էր կազմակերպել միայն պետական ապարատի համագործակցությունը:

Մանուկյանը պնդում է նաև, որ ՀՀ կառավարության ստորագրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գնացել է փաստաթուղթ, ըստ որի` սպանությունները կատարվել են ծայրահեղ անհրաժեշտությունից։

«Սրանից ավելի լավ ցուցմո՞ւնք»,- ասում է Մանուկյանը։

Նրա խոսքով` Հայաստանի իշխանություններն այդ ժամանակ չէին պատկերացնում, որ այս ամենը կբացվի, կբացահայտվի, բայց 11-րդ տարվա ընթացքում այդ ամենը բացահայտվեց։

«Բանակի և այլ ուժայինների 1000-ից ավելի մարդ է մասնակցել [մարտի 1-ի իրադարձություններին]»,- ասում է Մանուկյանը։

Նրա խոսքով` հենց դրա համար էլ մեղադրվողները ձգձգում են դատավարության փուլը այն հույսով, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը կնվազի, ու իրենք կկարողանան խուսափել պատժից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ