24 միլիոն դրամով բանակից օրինական ազատումը հավասարազոր է լինելու բանակի իմիտացիային

Հրապարակող՝

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու մասին ակտի լրացումը

Ամենադիտվածներ

Պրոֆեսիոնալ բանակին անցնելու ամենաաղմկոտ օրենքը, որ մոգոնել են իշխանությունները և սատարում են պրոիշխանականները, դա 24 միլիոն դրամով բանակից օրինական ազատումն է:

Ես չեմ ուզում ունենալ ձեր կողմից սարքվող ռուսական պրոտոտիպով, դարն ապրած ռազմական գործիչների խորհրդատվությամբ պրոֆեսիոնալ բանակ, քանի որ դա հավասարազոր է լինելու բանակի իմիտացիային, որովհետև 24 միլիոն դրամի վարկով կամ շահումով կարելի է ազատվել:

Իսկ հիմա լավի մասին: Այս ամենին վերջ կա, որովհետև իմիտացիաներն ու մանիպուլիացիաներն անվերջ չեն աշխատելու: Մնում է թույլ չտալ, որ ինչպես նոյեմբերի 9-ին ստորագրվեց, այդկերպ էլ նախկիններին հետ բերեն:

Նարեկ Այվազյան 

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր 

 

Ամենաթարմ