Բանակում կադրային փոփոխություններ կլինեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով բանակում վերջին օրերին տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերին:
Նա նշեց, որ դրանց մասին պաշտոնապես հրամանագրեր կլինեն:
Դիտարկմանը, որ մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ պաշտոնանկ է արվելու Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, նաև հրաժարական է տալու Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը, Արտակ Դավթյանն արձագանքեց. «Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի հրաժարականը մեր իրավասության խնդիրը չէ, դա Արցախի նախագահի և պաշտպանության նախարարի խնդիրն է»։
Նա հավելեց, որ չի կարող մեկնաբանել, որովհետև դա վարչապետի իրավասության տակ է և կարգավորվում է ՀՀ նախագահի հրամանագրերով:
«Ինչ որոշում կընդունի մեր ղեկավարությունը, մենք պարտավոր ենք կատարել»,-ասաց Դավթյանը։
Ինչ վերաբերում է բանակի ղեկավարության թույլ տվաց բացթողումներին, նա ընդգծեց, որ այդ մասին բավական երկար քննարկում եղել է։
«Ես կփորձեմ տեղեկատվության հետ կապված բացը, որ առաջ է կել այս ընթացքում լրացնել՝ պարբերաբար փորձելով ձևը գտնել, որ կատարվող միջոցառումների հասարակության իրազեկման մակարդակը բարձրացնենք»,-ասաց ԶՈՒ ԳՇ պետը։