Հայաստանի առաջնության վերսկսմանը նախապատրաստվող «Բանանցն» ու «Լոկոմոտիվը» այսօր` հունվարի 30-ին,ընկերական հանդիպում են անցկացրել:
«Բանանցի» մարզաբազայում կայացած խաղն ավարտվել է տանտերերի` 5:3 հաշվով հաղթանակով:
Նշենք` «Բանանցը» ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի փետրվարի 1-ին` «Արցախի» հետ:
Իսկ «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստները մինչ այս անցկացրած ընկերական խաղերում պարտվել էին նաև «Գանձասար-Կապանին» (7:1), «Լոռիին» (6:0) և «Շիրակին» (0:3):
Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածից հետո «Բանանցն» ունի 29 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:
Առաջին խմբի առաջնությունում էլ «Լոկոմտիվը» մրցաշրջանի առաջին հատվածն ավարտել է վաստակած 32 միավորով` 4-րդ տեղում:
Հաղորդում է armsport.am-ը։
