ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև բանավեճի անհրաժեշտության մասին։
«Կարծում եմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարևոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաև օրենսդրությամբ։
Բանավեճ ուղիղ եթերում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։

