Բանկերում մարդկանց կուտակումներից խուսափելու համար միջոցներ են ձեռնարկվում

Ամենադիտվածներ

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել Facebook-ում: Մարուքյանը հայտնում է, որ զրուցել է ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանի հետ:

«Քիչ առաջ հեռախոսզրույց եմ ունեցել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ, ում հետ քննարկել եմ Հանրապետության տարածքում բանկերի մասնաճյուղերի առջև քաղաքացիների կուտակումները և հերթերը կարգավորելու հարցը։

Կենտրոնական բանկի նախագահը հայտնել է, որ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի բանկերը հավելյալ աշխատակազմ ներգրավեն, գործառնական ժամը երկարացվի, հաճախորդներն օգտագործեն ինտերնետ բանկինգը՝ բանկերում և դրանց դիմաց քաղաքացիների հերթերը կարգավորելու համար։

Հուսով եմ՝ բանկերի առջև կուտակումների խնդիրը կկարգավորվի արագ»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/marukyan.edmon/posts/3872078832863815

Ամենաթարմ