fbpx
Կրթություն

Հիմա անձամբ գնալու եմ դպրոցնեը. Արայիկ Հարությունյանը` դպրոցներում կուտակումների մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ տեղեկություններ են ստացվում որոշ փոքրաթիվ դպրոցների վերաբերյալ, որ կուտակումներ կան։

Նախարարի խոսքով ներկա պահին այդ կուտակումները կապված են գրքեր հանձնելու և ատեստատներ ստանալու հետ:

«Դպրոցներում համապատասխան ցուցումները պահպանելով պետք է իրականացվեին դասագրքերի և ատեստատների հանձնում, որևէ ժամկետ դրված չէր դպրոցների վրա և յուրաքանչյուրը պետք է ժամկետ սահմաներ։ Նման կուտակումներն ուղիղ տնօրենների պատասխանատվությունն է, եթե նման բաներ կան ձեր բակերում և դպրոցներում, հենց հիմա հրահանգում եմ, որ այդ բոլոր կուտակումներին վերջ տրվի։ Գիտեմ, որ շատ տնօրեներ ժամկետներ են սահմանել՝ կես ժամը մեկ, 1 ժամը մեկ, աշակերտներին կանչում են, որպեսզի որևէ կուտակում չլինի և մարդիկ չհավաքվեն, բայց կան խախտումներ և մենք բոլոր այդ դեպքերով գնալու ենք»,– ասաց նա։

Նախարարը հավելեց, որ եթե խախտումներ լինեն, ամենախիստ ձևով պատժվելու են, որ չեն կանխել առողջապահության նախարարության ցուցումները և արտակարգ դրության պայմանները:

«Հիմա մենք այդ հետքերով կգնանք եւ այդ հարցերը կլուծենք տեղում»,-նշեց նա։

 

https://www.facebook.com/arayikharutyunyanpage/posts/2610971475856853?__xts__[0]=68.ARCwzyWPeuU8gfgsI8sv29TAtO8OOyYy8cEdu-WVcJ-Wyf5rcztt3LAPKFnH-PPtHz0gwyPM_lB_2EG8Moy4ktXrb3lHgS9XMQHSSW_mHv3FSRyoUm_GXlyCNksO0582ALmQDWvnvyOg2QdYCS82CJusJw0Y-6y5RnnViYyYZSoTSG9S-83Ggm6yPBnlFF0oQVtEy4AtDkCNklYY8Egwoy4f51IK_l4OaQptPkfjxgsjJqEf6syyMFCUMlrdTVoIcQinX3iQwHeV9_eSe1OFa_AqdsD7WuQqt8LqQYzcDsj0hMoM5SQ7V2YEV-zbrx9Qdhq1YCpWQIztOFWClpNGMsxsGWyq-qDm84JLM3M9&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ