fbpx
Աշխարհ

Բաքուն չի ընդունում հայ ռազմագերիների մասին HRW-ի պնդումները

Ադրբեջանի արտգործնախարարությունից ԱՊԱ գործակալությանն ասել են, թե հերքում են հայ ռազմագերիների հանդեպ վատ վերաբերմունքի ու Ժնևյան կոնվենցիաները խախտելու մասին Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպության զեկույցի պնդումները։

«Ադրբեջանը հավատարիմ է միջազգային օրենքներին, այդ թվում՝ հումանիտար ու մարդու իրավունքները հարգելու միջազգային նորմերին», – հայտարարել է ԱԳՆ-ն։

Օրերս Human Rights Watch-ը զեկույց էր հրապարակել և փաստաթղթավորված ներկայացրել, որ հայ ռազմագերիները Ադրբեջանում ենթարկվում են խոշտանգումների ու նվաստացումների։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ