fbpx
Արցախ

Բաքուն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պատասխանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որը վերաբերում էր Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանն ու առաջնագծում իրավիճակի սրման քայլերին։

Բաքուն անհեթեթ բնորոշումներ է տվել հայկական կողմի հայտարարությանը՝ պնդելով, թե դրա մեջ հուզական և հակասական ելևէջներ կան, ինչը կրկնում է Հայաստանի ներքաղաքական վիճակի դրսևորումները։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը կառուցողականության կոչ էր անում ու պնդում, որ եթե սրում լինի, ապա մեղավորը ադրբեջանական կողմն է լինելու, քանի որ չի պահում հրադադարի պահպանման ու մյուս պայմանավորվածությունները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ