Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համատեղ Eternity-2019 հրամանատարաշտաբային զորավարժությունները:
Ե՛վ տեսական, և՛ գործնական մաս ունեցող զորավարժությունների ընթացքում երեք երկրների ռազմական ստորաբաժանումների և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն առաջադրանքներ՝ ուղղված տարածշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությանը: Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Զորավարժությունները անցկացվում են թե՛ Ադրբեջանի ԶՈւ Ռազմախաղերի կենտրոնում, թե՛ դաշտային պայմաններում:
Հավելենք, որ զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 6-ին: