«Բարսելոնան» համաձայնեցրել է պայմանագրի պայմանները «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանիի հետ։
Կողմերը պայմանավորվել են 1,5 տարվա պայմանագիր, հաղորդում է Diario Sport-ը։
34-ամյա խաղացողը համաձայնել է առաջին վեց ամիսներին ստանալ ցածր աշխատավարձ, որը կփոխհատուցվի պայմանագրի վերջին տարում։
Սակայն տրանսֆերը կկայանա միայն այն դեպքում, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնի խզել պայմանագիրը ուրուգվայցու հետ։ Եթե դա տեղի ունենա, Կավանին հունվարի սկզբին կժամանի Կատալոնիա:
