«Բարսելոնան» խզել է պայմանագիրը ակումբի բրազիլացի կիսապաշտպան Մատեուս Ֆերնանդեսի հետ։
«Բարսելոնայի» առաջին թիմի կազմում Մաթեուս Ֆերնանդեսը ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել ՝ Չեմպիոնների լիգայի Կիևի «Դինամոյի» դեմ խաղում խաղադաշտում անցկացնելով 17 րոպե:
Նշվում է, որ ֆուտբոլիստը քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին: Բրազիլացու խոսքով՝ նիդերլանդացի մարզիչը իրեն դրսևորելու հնարավորություն չի տվել: Ըստ խաղացողի, Կումանն ասել էիրեն, որ ինքը չի համապատասխանում «Բարսելոնայի» մակարդակին:
Այս մասին հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը: