Սպորտ

Ձերբակալվել է Բարսելոնայի նախկին նախագահը

Ոստիկանությունը ձերբակալել է «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին, գործադիր տնօրեն Օսկար Գրաուին և ակումբի իրավաբանական վարչության պետ Ռոման Գոմես Պոնտիին:

Նշենք, որ այսօր խուզարկություններ են տեղի ունեցել Բարսելոնայի գլխամասային գրասենյակում: Աղբյուրի համաձայն ՝ Բարտոմեուն, Գրաուն և Պոնտին բերման են ենթարկվել սոցցանցերում կատալոնական ակումբի գործունեության կապակցությամբ:

Հիշեցնենք, որ 2021 թվականի մարտի 7-ին տեղի կունենան ակումբի նախագահական ընտրությունները: Այդ պաշտոնին հավակնում են ժոան Լապորտան, Վիկտոր Ֆոնտն ու Թոնի Ֆրեյշան: Անցած աշնանը Բարտոմեուն հեռացվել է: Ֆունկցիոները քննադատության է ենթարկվել վատ արդյունքների և ակումբի ավագ Լիոնել Մեսսիի՝ ակումբը լքելու ցանկության ֆոնին:

Այս մաին տեղեկանում ենք La Vanguardia- ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ