Հայտնի է Բարսելոնայի գլխավոր տրանսֆերային նպատակը

Ամենադիտվածներ

christian-eriksen-inter-2019-20_5xwn2wsjbfk1r6vsxjngb87c

Հայտնի է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի համար:

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին առաջնահերթ տրանսֆերային նպատակ է նշել «Աթլետիկ» ակումբի վինգեր Նիկո Ուիլյամսին։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ 21-ամյա Ուիլյամսի տրանսֆերը ձևակերպելու համար «Բարսելոնան» նախատեսում է մեծ գումարով վաճառել Ռաֆինյային։

2023/2024 մրցաշրջանում Նիկո Ուիլյամսը «Աթլետիկի» կազմում անցկացրել է 35 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ