Լա Լիգան հաջորդ շաբաթ կորոշի «Բարսելոնայի» տնտեսական պլանը։
Երեկ Մադրիդում կայացել է Բարսելոնայի տնտեսական դեպարտամենտի ղեկավարների հանդիպումը Լա լիգայի ներկայացուցիչների հետ։
Կատալոնական ակումբը ցանկանում է հնարավորինս շուտ հավանություն ստանալ տնտեսական կայունության ներկայացված ծրագրին, որը թույլ կտա գրանցել որոշ խաղացողների պայմանագրերը և ստորագրել նորեկների հետ:
Գովազդ 18+
«Բարսելոնայի» ներկայացուցիչները լավ զգացումով են լքել հանդիպումը։ Սպասվում է, որ Լա Լիգան մինչև շաբաթվա վերջ որոշում կկայացնի Բարսայի տնտեսական ծրագրի վերաբերյալ:
Լա Լիգայի հավանությամբ «Բարսան» պատրաստվում է ձեռք բերել Ռոնալդ Արաուխոյին և Գավիին, ինչպես նաև անմիջապես սկսել աշխատանքը Լեո Մեսսիի վրա:
Արգենտինացին Բարսայի առաջնահերթությունն է ամառվա համար՝ թե՛ մարզական, թե՛ տնտեսական տեսանկյունից: Այնուամենայնիվ, Մեսսին ցանկանում է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնել ապագայի վերաբերյալ, և Բարսան դեռ չի կարողացել նրան պաշտոնական առաջարկ ուղարկել:
Այս մրցաշրջանում 35-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։