«Բարսելոնան» ցանկանում է կրճատել թիմի կազմը նախքան ԱՄՆ նախամրցաշրջանային շրջագայության մեկնարկը:
Ինչպես հաղորդում է As-ը, կատալոնացիները հույս ունեն մինչեւ չորեքշաբթի նոր թիմ գտնել պաշտպան Կլեման Լենգլետի համար: Նա հետաքրքրված է «Տոտենհեմով», սակայն առայժմ ակումբների միջև համաձայնություն ձեռք չի բերվել։
Բացի այդ, «Բլաուգրանան» կցանկանար, որ Ֆրենկ Կեսին և Սերժինյո Դեստը հեռանան: «Յուվենթուսին» դուր է գալիս կիսապաշտպանը, իսկ «Այաքսը» կցանկանար վերադարձնել պաշտպանին, թեպետ ամերիկացին ինքը կնախընտրեր պայքարել «Բարսելոնայում» տեղի համար։
Բացի այդ, Իսպանիայի չեմպիոնները գրեթե համաձայնության են եկել կիսապաշտպաններ Պաբլո Տորեի (վարձավճարով Ժիրոնա) և Ալեքս Կոլադոյի հեռանալու հարցում։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին տեղ չի տեսնում նաև կիսապաշտպան Նիկո Գոնսալեսի հայտացուցակում։ Ֆուտբոլիստը գրավել է «Պորտուի» ուշադրությունը.