fbpx
Սպորտ

Բարսելոնան ցանկանում է թիմում պահել 2 ֆուտբոլիստի

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Ժոաո Ֆելիքսի և Ժոաո Կանսելոյի գործակալ Ժորժե Մենդեշը խոսել է կատալոնական թիմի խաղացողների ապագայի մասին.

Ֆուտբոլիստները վարձավճարով են հանդես գալիս կատալոնյան թիմում:

«Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է պահել Ֆելիքսին և Կանսելոյին»,- Մենդեշի խոսքերն է մեջբերում Record-ը։

Ֆելիքսը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։ Ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Ատլետիկոյին»: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Կանսելոն «Բարսելոնա» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2023 թվականի սեպտեմբերին վարձավճարով: 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը 22 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ